Ագրեսիան բացառում է բանակցելու հնարավորությունը. Իրանի ԱԳՆ–ն՝ ԱՄՆ–ի հնարավոր հարվածի մասին

https://arm.sputniknews.ru/20260223/agresian-bacarum-e-banakcelu-hnaravvorutjuny-irani-agnn-amni-hnaravvor-harvatsi-masin-99115610.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_3628265dad8207fe658abe553e5736fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Իրանի նկատմամբ ագրեսիան բացառում է բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հարվածները Իրանին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը։

«Արդյոք խելամի՞տ է թվում ագրեսիայի ենթարկվելը և բանակցությունները շարունակելը։ Ես կարծում եմ, որ դրանք (բանակցություններն ու ագրեսիան. խմբ.) փոխադարձաբար բացառող բաներ են», – ասել է Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորությունը:

Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:

Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում:

Leave a comment