Եվրոբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է ընդլայնված հայտացուցակը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլում մարտի 2-ին Երևանում կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպման համար։

Հրավիրված խաղացողներն են՝

Ալբերտ Թադևոսյան – «Էրեբունի»

Յուրա Մելիքյան – «Սթարվինգս Բազել» (Շվեյցարիա)

Վալերի Աղաջանյան – ԳԱԿ Գդինյա (Լեհաստան)

Դանիել Կիրակոսյան – «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյան – «Ուրարտու»

Դանիել Գևորգյան – «Ուրարտու»

Տիգրան Մկրտումյան – ԲԿՄԱ

Կարեն Մելիքյան – «Ուրարտու»

Դավիթ Խաչատրյան – «Հատիս»

Խավիեր Քիլիսլյան – «Հոդան Փրեփ» (Կանադա)

Դարիուս Մաքգի – «Բուրժ» (Ֆրանսիա)

Դենիել Սանամյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Մարատ Միքայելյան – ԲԿՄԱ

Արայիկ Գևորգյան – «Ուրարտու»

Արթուր Ավագյան – «Օլիմպավան»

Ներսես Ավագյան – «Հատիս»

Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Գլխավոր մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։

Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում։

Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի փետրվարի 26-ից։ Հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Արտյոմ Թավակալյանը, որոնք վնասվածքների պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Leave a comment