«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ | ՄԱՄՈՒԼ.ամ

Միացյալ Նահանգները հետախուզական աջակցություն է ցուցաբերել Մեքսիկայի կառավարությանը՝ գործողության համար, որի արդյունքում «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ՝ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը («Էլ Մենչո») սպանվել է, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

Նա նշել է, որ Էլ Մենչոն ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունների հիմնական թիրախն էր և համարվում էր ֆենտանիլի հիմնական մատակարարը Միացյալ Նահանգներին։

Լևիթի խոսքով այդ գործողության ընթացքում կարտելի ևս երեք անդամ է սպանվել, երեքը՝ վիրավորվել, իսկ երկուսը՝ ձերբակալվել։

Leave a comment