Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։

Հիշեցնում եմ, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին»,- գրել է նա։

—00—ԼԱ

 

 

Leave a comment