https://arm.sputniknews.ru/20260223/kunenanq-medalner-inchpes-e-hajastany-patrastvum-hradzgutjan-arajnutjany-99104633.html
Կունենանք մեդալներ․ ինչպես է Հայաստանը պատրաստվում հրաձգության առաջնությանը
Կունենանք մեդալներ․ ինչպես է Հայաստանը պատրաստվում հրաձգության առաջնությանը
Sputnik Արմենիա
Եվրոպայի մեծահասակների առաջնության համար շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T12:59+0400
2026-02-23T12:59+0400
2026-02-23T12:59+0400
հայաստան
հրաձիգ
զենք
մեդալ
արթուր հովհաննիսյան
սեյրան նիկողոսյան
ժաննա անդրեասյան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96335832_0:364:959:903_1920x0_80_0_0_0ead281a38297e39c2916717a63c77c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի հրաձգության ընտրանին լավ մարզավիճակում է։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։Առաջնությունն անցկացվելու է Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։«Կունենանք մեդալներ, ուղղակի չգիտեմ` քանիսը ու ինչ գույնի։ Ընդհանուր 26 մասնակից ունենք»,- ասաց Նիկողոսյանը։Նա նշեց, որ առաջնության համար ամեն ինչ արված է, միայն մի վախ ունի։ Մտածում է, որ օտարերկրացի մարզիկների զենքերի հետ կապված խնդիր չլինի դիմավորելիս և ճանապարհելիս։Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ հավաքականը շատ լավ է պատրաստված։«Մենք մեր Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների շնորհիվ շատ մեծ աշխատանքներ ունեցանք այս միջոցառումն իրականացնելու համար։ Սպասում ենք մեր մարզիկների փայլուն ելույթներին»,- ասաց Հովհաննիսյանը։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ մեծ ծավալի աշխատանք է արված 40 երկրից պատվիրակությունների ընդունելու համար։ Նրա խոսքով՝ շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96335832_0:144:959:863_1920x0_80_0_0_ef65d668511f18da110f85db51d6d3cb.jpg.webp
հայաստան, հրաձիգ, զենք, մեդալ, արթուր հովհաննիսյան, սեյրան նիկողոսյան, ժաննա անդրեասյան, սպորտ
հայաստան, հրաձիգ, զենք, մեդալ, արթուր հովհաննիսյան, սեյրան նիկողոսյան, ժաննա անդրեասյան, սպորտ
Եվրոպայի մեծահասակների առաջնության համար շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի հրաձգության ընտրանին լավ մարզավիճակում է։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
Առաջնությունն անցկացվելու է Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։
«Կունենանք մեդալներ, ուղղակի չգիտեմ` քանիսը ու ինչ գույնի։ Ընդհանուր 26 մասնակից ունենք»,- ասաց Նիկողոսյանը։
Նա նշեց, որ առաջնության համար ամեն ինչ արված է, միայն մի վախ ունի։ Մտածում է, որ օտարերկրացի մարզիկների զենքերի հետ կապված խնդիր չլինի դիմավորելիս և ճանապարհելիս։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ հավաքականը շատ լավ է պատրաստված։
«Մենք մեր Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների շնորհիվ շատ մեծ աշխատանքներ ունեցանք այս միջոցառումն իրականացնելու համար։ Սպասում ենք մեր մարզիկների փայլուն ելույթներին»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ մեծ ծավալի աշխատանք է արված 40 երկրից պատվիրակությունների ընդունելու համար։ Նրա խոսքով՝ շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։