Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Հասարակություն

23.02.2026 | 12:34

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին:

Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

 

 

Leave a comment