«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը սկսել են ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգի Քասրակ բազայից, հաղորդում է Syria TV-ն՝ հավելելով, որ վերջիններս շարժվում են դեպի Իրաքյան Քուրդիստան։

Փետրվարի 15-ին Արևմտյան կոալիցիոն ուժերը լքել են Հասաքա նահանգի ալ-Շադդադի բազան։ Մի քանի օր առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր իր ուժերի վերջնական դուրսբերումը աթ-Թանֆ բազայից և վերահսկողության փոխանցումը սիրիական բանակին։

Leave a comment