Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան – Azat TV

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացի իր դռները այս տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։

«Մինչ դուք ակտիվ հարցնում ու հետաքրքրվում էիք Juventus Academy Armenia-ի բացման մանրամասներով, մենք անդադար աշխատում էինք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կիսվել սպասված լուրով։ Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։ Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։ Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի ասուլիս, որտեղ կտրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. մեկը Ավան, Աճառյան 20/4 հասցեում, մյուսը Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ կկառուցվի բարձրակարգ հյուրանոց՝ իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում:

Leave a comment