Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով

Երեկ՝ փետրվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

—00—ՄԱ

Leave a comment