Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում (ՀԱՍՑԵՆԵՐ)

Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 23-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործներ, Գաջեգործներ 1-4 փողոցների, նրբանցքների, Դավիթ Բեկ փողոցի, Նոր Արեշ 7, 9, 20, 32, 40, 42, 44, 46, 48 փողոցների ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a comment