Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում


Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:


Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել:


Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր:


Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։


Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նույն վարժությունում 14․166 միավոր է վաստակել և զբաղեցրել 7-րդ տեղը:

Դիտումների քանակ6

Leave a comment