ԵՄ-ն մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ 15 % մաքսատուրքերի համաձայնագրից․ հայտարարություն

https://arm.sputniknews.ru/20260222/em-n-mtadir-che-durs-gal-amn-i-het-15–maqsaturqeri-hamadzajnagric-hajtararutjun-99095873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98281095_167:0:1500:1000_1920x0_80_0_0_b0699311f772ec59af4c71f9f906d28d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, ամն, տուրք

եվրամիություն, ամն, տուրք

Բաժանորդագրվել

Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ է ակնկալում հետագա քայլերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Եվրամիությունը մտադիր չէ վերանայել ԱՄՆ-ի հետ միության երկրների համար 15 տոկոս մաքսատուրքերի մասին համաձայնագիրը, չնայած ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որն անօրինական է ճանաչել ամերիկյան վարչակազմի մաքսատուրքերի մի մասը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Բրյուսելում ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ Խոսքը 2025 թվականի հուլիսի համատեղ հայտարարության մասին է, որի համաձայն ԵՄ-ն համաձայնել է ԱՄՆ արտահանման համար 15 տոկոսի չափով մաքսատուրք կիրառել։

«Համաձայնագիրը համաձայնագիր է։ Որպես ԱՄՆ խոշորագույն առևտրային գործընկեր՝ Եվրամիությունն ԱՄՆ-ից ակնկալում է համատեղ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորությունների կատարում, և ԵՄ-ն կկատարի իր պարտավորությունները», – նշվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում նշել են, որ դատարանի որոշումից հետո առաջացած անորոշությունը բարդացնում է «ազնիվ, հավասարակշռված և փոխշահավետ տրանսատլանտյան հարաբերությունների զարգացումը»: Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ է ակնկալում հետագա քայլերի վերաբերյալ։

Առանձին դժգոհություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից՝ ներմուծման համաշխարհային տուրքերը 10 տոկոսից մինչև 15 տոկոս բարձրացնելու վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում առանձին երկրների և տարածաշրջանների համար մաքսատուրքերը հաշվարկելիս:

«ԵՄ արտադրանքը պետք է շարունակի օգտվել ամենամրցակցային պայմաններից՝ առանց հստակ սահմանված շեմից բարձր մաքսատուրքերի ավելացման», – ընդգծել է Եվրահանձնաժողովը՝ հավելելով, որ մաքսատուրքերի անկանխատեսելի կիրառումը խաթարում է վստահությունը և շուկայի կայունությունը։

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ միջազգային արտակարգ իրավիճակների պայմաններում տնտեսական լիազորությունների մասին օրենքի հիման վրա ներմուծման տուրքերի սահմանումը դուրս է վարչակազմի լիազորությունների շրջանակից: Միևնույն ժամանակ դատարանը չի հստակեցրել, թե արդյոք արդեն վճարված միջոցները ենթակա են վերադարձի: Հաջորդ օրը Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներմուծման համաշխարհային տուրքերի բարձրացման մասին՝ 10 տոկոսից մինչև 15 տոկոս:

Leave a comment