Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը կրկին դիմել է «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ Արտակ Բալայանին։ Նա նշել է, որ Բալյանը վայելում է Հայաստանի իշխանությունների հովանավորությունը, Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում։
«Բայց ինձ մի հարց է հետաքրքրում՝ դուք ձեր կարիերան ստեղծել եք այն մարդկանց շնորհիվ, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում, մի օր այդ մարդկանց աչքերի մեջ նայելով, դուք ի՞նչ եք ասելու։Մի օր չտեսանք մեկը գա Արցախի ներկայացուցչություն, ասի՝ ինչ կարող ենք անել մեր անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար։ Սա չի վերաբերում միայն Բալայան Արտակին, սա վերաբերվում է որոշ անհատների»,– նշել Նժդեհ Իսկանդարյանը։
Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/897647229844551