20:00 22.02.2026 (Թարմացված է: 20:01 22.02.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Կյանքի 103-րդ տարում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը հայտնեց, որ անվանի վետերանը մահացել է երեկ։ Հոգեհանգիստը կկայանա վաղը։