Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձում հստակ բրիտանական հետք է երևում. Ռուսաստանի ԱԴԾ

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալի դեմ մահափորձի հետաքննության ընթացքում բրիտանական հետք է հայտնաբերվել։ Այս մասին «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Մենք միանշանակ հասկանում ենք, որ պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Իսկ նրանց թիկունքում կանգնած են երրորդ երկրներ, որոնց մասին նախկինում խոսել ենք. ուկրաինական հատուկ ծառայությունները գործում են արևմտյան հատուկ ծառայությունների համակարգմամբ կամ հովանու ներքո։ Այստեղ մենք նախևառաջ բրիտանական հետք ենք տեսնում։ Ուստի, հետաքննությունը շարունակվում է»։

Բորտնիկովը նաև ընդգծել է, որ «Կիևի ահաբեկչական հարձակումների դեմ պատասխան միջոցներ ձեռնարկվում են, սակայն դա նուրբ հարց է»։

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող ամեն ինչին, իհարկե, երբեք չենք մոռանա և չենք ների»,- նշել է նա։

Leave a comment