ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. երեք քաղաքացի հոսպիտալացվել է


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ փետրվարի 22-ին՝ ժամը 11:34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև կողաշրջվել․ Volkswagen մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:


Երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Դիտումների քանակ4

Leave a comment