ՌԴ դեսպանատան աջակցությամբ Երևանում նշվել է Շոստակովիչի ծննդյան 120-ամյակը

Բաժանորդագրվել

Երեկոյին ներկայացվեցին Դմիտրի Շոսկատովիչի և Արամ Խաչատրյանի երկարամյա բարեկամության մասին պատմող լուսանկարներ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի է ունեցել կամերային համերգ՝ նվիրված խորհրդային ականավոր դաշնակահար և կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ծննդյան 120-ամյակին: Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, երեկոյի ընթացքում ներկայացվել է արխիվային լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված ականավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ նրա երկարամյա ջերմ բարեկամությանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ողջույնի խոսքում ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը երկու երկրների ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման գործում:

«Այսօրվա երեկոն Ռուսաստանի և Հայաստանի պատմական մտերմության, ռուսական և հայկական մշակույթի իսկական վկայությունն է: 20-րդ դարի մեծագույն երաժիշտների պանթեոնում իրենց տեղը վաստակած երկու մեծ կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի բարեկամությունը դարձել է մեզ միավորող արժեքների վառ խորհրդանիշ»,- նշել է դեսպան Կոպիրկինը:

Երեկոյի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններ։

Նշենք, որ Շոստակովիչի անվան հետ է կապված 1942 թվականին շրջափակված Լենինգրադում նրա գրած Յոթերորդ սիմֆոնիայի կատարումը, որը դարձավ քաղաքի պաշտպանների և բնակիչների հերոսության և խիզախության խորհրդանիշ։

Leave a comment