Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ՝ ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկխոսության կարևորությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջխաղացման գործում։
Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդած հայտարարության համաձայն՝ Արաղչին և Գրոսին քննարկել են «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները»։ «Կողմերը նաև ընդգծել են կառուցողական ներգրավվածության և երկխոսության կարևորությունը՝ բանակցային գործընթացը առաջ մղելու և երկարատև փոխըմբռնման հասնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։