https://arm.sputniknews.ru/20260222/3-shabatic-karvogh-e-teghi-unenal-putini-trampi-ev-zelensku-handipumy-uitkvof-99088247.html
3 շաբաթից կարող է տեղի ունենալ Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը. Ուիտկոֆ
3 շաբաթից կարող է տեղի ունենալ Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը. Ուիտկոֆ
Sputnik Արմենիա
Ուիտկոֆն ուկրաինական կարգավորման համատեքստում լավ նորություններ է խոստացել առաջիկա շաբաթների ընթացքում: 22.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-22T11:39+0400
2026-02-22T11:39+0400
2026-02-22T11:40+0400
տեսանյութեր
սթիվեն ուիտկոֆ
ամն
ուկրաինա
ռուսաստան
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/16/99086925_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cefdb44af889d1e6b5ef8a91dfe6e453.jpg.webp
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ ազնիվ է եղել իրենց հանդիպումների ընթացքում:«Նա միշտ ազնիվ է եղել ինձ հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան «Fox News» հեռուստաալիքով Լարա Թրամփին տված հարցազրույցում և հավելել, որ Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումները շատ ակտուալ են դառնում:Ուիտկոֆը լավ նորություններ է խոստացել առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական կարգավորման համատեքստում:«Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին որոշ լավ նորություններ կլսեք»,- ասել է Ուիտկոֆը:Նա նաև հայտնել է, որ երեք շաբաթվա ընթացքում կարող են տեղի ունենալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման համար:Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի պայմանավորվածության հաստատմանը և «ավելի լավ արդյունքի»:Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել է առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն:
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Стив Уиткофф – считает, что через три недели может пройти встреча Путина, Трампа и Зеленского
Sputnik Արմենիա
Стив Уиткофф – считает, что через три недели может пройти встреча Путина, Трампа и Зеленского
2026-02-22T11:39+0400
true
PT1M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/16/99086925_254:0:1694:1080_1920x0_80_0_0_4da595d9786e19be7112dad35aa1c390.jpg.webp
տեսանյութեր, видео, սթիվեն ուիտկոֆ, ամն, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
տեսանյութեր, видео, սթիվեն ուիտկոֆ, ամն, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
Ուիտկոֆն ուկրաինական կարգավորման համատեքստում լավ նորություններ է խոստացել առաջիկա շաբաթների ընթացքում:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ ազնիվ է եղել իրենց հանդիպումների ընթացքում:
«Նա միշտ ազնիվ է եղել ինձ հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան «Fox News» հեռուստաալիքով Լարա Թրամփին տված հարցազրույցում և հավելել, որ Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումները շատ ակտուալ են դառնում:
«Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ հանդիպումները կարևոր են, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտին հասցնել այդ ամենը»,- նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը:
Ուիտկոֆը լավ նորություններ է խոստացել առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական կարգավորման համատեքստում:
«Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին որոշ լավ նորություններ կլսեք»,- ասել է Ուիտկոֆը:
Նա նաև հայտնել է, որ երեք շաբաթվա ընթացքում կարող են տեղի ունենալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման համար:
«Ջարեդն ու ես (ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները – խմբ.) հույս ունենք որոշ առաջարկներ ներկայացնել երկու կողմերին, որոնք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում նրանց միասին կմիավորեն և, հնարավոր է, նույնիսկ կհանգեցնեն Զելենսկու և նախագահ Պուտինի գագաթաժողովին, գուցե ինչ-որ պահի՝ նախագահի հետ եռակողմ հանդիպմանը (ԱՄՆ – խմբ.), կտեսնենք», – ասել է նա։
Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի պայմանավորվածության հաստատմանը և «ավելի լավ արդյունքի»:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել է առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն: