Արտաքսման կիրակին մեզ հուշում է` ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում

Արտաքսման կիրակին Մեծ Պահքի երկրորդ կիրակին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում:

Այս կիրակին մեզ հուշում է երեք կարևոր ճշմարտություն․

Մեղքը բաժանում է մարդուն Աստծուց։

Անհնազանդությունը բերում է կորուստի։

Սակայն ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում։

Եկեղեցին այս օրը մեզ հրավիրում է ինքնաքննության․ ինչպե՞ս ենք մենք հեռանում «մեր դրախտից»՝ Աստծո ներկայությունից, և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ։ Մեծ Պահքի ընթացքը հենց այդ վերադարձի ճանապարհն է։

Գնանք այսօր եկեղեցի և մասնակցենք Սուրբ Պատարագի:

Արագածոտնի թեմ

Leave a comment