Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Տաշքենդում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող


Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:


Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: 


Challengers խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:


Futures խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Դիտումների քանակ2

Leave a comment