«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․
Ադրբեջանում դատեցին Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մեր մյուս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետև նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։