Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի վերարտադրությանը նպաստելու նպատակով բանակցվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ: Բաքուն կարծես թե արդեն համաձայնել է ստորագրել փաստաթուղթը հետաձգված վավերացման պայմանների սահմանումով: Իլհամ Ալիևը չի մերժել իր հայաստանյան ընկերոջը աջակցելու խնդրանքը կամ միջնորդությունը:
Ադրբեջանական պահանջներն, ըստ որում, առավել քան տպավորիչ են՝ սահմանադրական հանրաքվեից, անկլավների հանձնումից մինչև խորհրդային Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ճանաչում և երաշխավորում»: