«Եթե այսօր դատում են, որովհետև նրանք հայ են, վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ»․ Արման Թաթոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա… Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ… Որ ապրեցին:
     Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում, ապա վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։
     Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն…»։

Leave a comment