«Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը»․ Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե իրար կողք դնես Հայաստանում վերջին օրերի քրեական խրոնիկայի մի քանի դեպքեր, կարող է սարսափահար լինես։
     ․Սևան քաղաքի հրապարակում դանակահարելով սպանվել է 20-ամյա երիտասարդ։

Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի կանգառում 4-5 հոգով դանակահարել են մի տղամարդու։
     ․Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել։
     ․Երևանում մեծ «ռազբորկա»՝ 9 վիրավոր, 1 մահացած։
     Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը ու վրեժ են լուծում հասարակությունից։
     Փաշինյան Նիկոլը տապալել է նաև երկրի ներքին անվտանգության ապահովը, սերմանված է ներհասարակական թշնամանք ու ատելություն։
     Իրավապահ համակարգը քրեածին իրավիճակով զբաղվելու փոխարեն ընկած է հոգևորականների ու ընդդիմադիրների հետևից»։

Leave a comment