Սպանություն Գեղարքունիքում. մահացածը 20–ամյա տղա է

https://arm.sputniknews.ru/20260221/spanutjun-gegharquniqum-mahacatsy-20amja-tgha-e-99084726.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72086642_14:0:1433:1064_1920x0_80_0_0_9c596b34225e5a022a687c11f53c8d87.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, գեղարքունիքի մարզ

սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, գեղարքունիքի մարզ

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի»,–գրում է կայքը։

Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։

Մինչ իրավապահները կպարզեին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։

Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և հայտնաբերել կասկածյալներից 2-ին։

Leave a comment