https://arm.sputniknews.ru/20260221/amnn-ditarkum-e-irani-geragujn-hvogevvor-arajnvord-khameneiin-veracnelu-tarberaky-zlm-99081778.html
ԱՄՆ–ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիին վերացնելու տարբերակը. ԶԼՄ
ԱՄՆ–ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիին վերացնելու տարբերակը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականը գրում է, որ Խամենեիի և նրա որդու վերացման տարբերակը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։ 21.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-21T17:22+0400
2026-02-21T17:22+0400
2026-02-21T17:22+0400
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92212387_0:0:1024:577_1920x0_80_0_0_f90c4a9256e7f999cc28dd1c311f2a99.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդի Մոջթաբայի վերացման տարբերակը՝ որպես Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր միջոցներից մեկը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականին։Մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ Խամենեիի և նրա որդու վերացման տարբերակը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կայացել է փետրվարի 17-ին Ժնևում։ Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է առաջընթացի մասին և նշել, որ Թեհրանն ու Վաշինգտոնն աշխատելու են տեքստերի վրա, որոնք կարող են հիմք դառնալ հնարավոր համաձայնության համար։Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» նիստում, հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92212387_0:0:912:683_1920x0_80_0_0_4cd971c62fd52a43b1d105921d86bc6f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն
Բաժանորդագրվել
Պարբերականը գրում է, որ Խամենեիի և նրա որդու վերացման տարբերակը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդի Մոջթաբայի վերացման տարբերակը՝ որպես Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր միջոցներից մեկը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականին։
«Սցենարներից մեկը նախատեսում է այաթոլլայի, նրա որդու, ինչպես նաև մոլլաների վերացումը: Ոչ ոք, ներառյալ Թրամփը, չգիտի, թե ի վերջո որ սցենարը կընտրվի»,- մեջբերում է պորտալը խորհրդականի խոսքերը։
Մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ Խամենեիի և նրա որդու վերացման տարբերակը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։
Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կայացել է փետրվարի 17-ին Ժնևում։ Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է առաջընթացի մասին և նշել, որ Թեհրանն ու Վաշինգտոնն աշխատելու են տեքստերի վրա, որոնք կարող են հիմք դառնալ հնարավոր համաձայնության համար։
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» նիստում, հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։