Ռուսաստանի գեղասահորդները չեն կարողանա մասնակցել Չեխիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

Բաժանորդագրվել

ISU-ում նշել են, որ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման համար բացառություն էր արվել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդները չեն կարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Պրահայում: Այս մասին «Матч.ТВ»-ին հայտնել են Չմշկասահորդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող գեղասահորդները չեն կարող հրավեր ստանալ կամ մասնակցել ISU-ի մրցումներին: Միլան-Կորտինայի 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների համար բացառություն էր արվել»,-հայտնել են ISU-ում:

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին Պեկինում կայացած մրցաշարում հաջողությամբ անցել էին որակավորման փուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) գեղասահորդներին օլիմպիական խաղերում հանդես գալու պաշտոնական հրավեր էր ուղարկել, որը ռուս մարզիկներն ընդունել էին:

Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել

Leave a comment