Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին


Չի նախանձում, չի չարանում․ մեկ դար ապրած Արեգնազ Թովմասյանի երկարակեցության գաղտնիքն է:


Այս ընտանիքում մեկ հարկի տակ չորս սերունդ է բնակվում, հարազատների խոսքով՝ դա ընտանիքի մեծի շնորհիվ է:


Ապահով ծերություն ունենալու համար Կառավարությունը 100 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու աջակցում է միանվագ մեկ միլիոն դրամով:


Հոբելյարին շնորհավորել է նաև Արաքս համայնքի ղեկավարությունը:

Leave a comment