Իտալիայում ավարտին մոտեցող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն ԱՄՆ-ի և Կանադայի հավաքականները։
Կիսաեզրափակիչում կանադացիները 3:2 հաշվով առավելության են հասել նախորդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ։
Ամերիկացիները եզրափակիչի ուղեգիրը վիճարկել են Սլովակիայի հավաքականի հետ ու հաղթել 6։2 հաշվով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Օլիմպիական խաղերին, եթե ամերիկացիները դուրս գան տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչը կայանալու է փետրվարի 22-ին։
Օլիմպիական խաղերի կանանց պայքարում չեմպիոն էր դարձել ԱՄՆ-ի հավաքականը, որը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Կանադայի թիմին։