Բուժառու, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան


«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն էր՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկական հարցերով։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


 


 


«Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ սա մեր բարեփոխման հիմքում ընկած կարևոր նպատակն է, որից չշեղվելու համար գործնականում ի հայտ եկող խնդիրներին պետք է արագ լուծում տանք,- հանդիպման մեկնարկին նշել է Անահիտ Ավանեսյանը։


 


Ապահովագրության համակարգի ներդրումից շուրջ մեկուկես ամիս անց, ԱԱՊ և հիվանդանոցային օղակների բուժանձնակազմի հետ պարբերաբար իրականացվող հանդիպումներից բացի, ընդլայնված կազմով այս հանդիպումը նպատակ ուներ, ժամանակ բաց չթողնելով, օպերատիվ վեր հանել ու արագ արձագանքել ապահովագրության համակարգի գործնական փուլում ի հայտ եկող առաջին խնդիրներին։


 


 


Ապահովագրության համակարգի տեսանելի առաջին արդյունքները, որոնք ամենօրյա ռեժիմով գրանցվում են իրենց իսկ ղեկավարած բուժկենտրոններում, ԲԿ տնօրենները որակում են որպես երկար սպասված հնարավորություն բուժառուների ու ամբողջ ոլորտի համար, և դրա գլխավոր ցուցիչը հենց սպասարկված քաղաքացիների ու հարազատների գոհունակությունն է:


 


 


Զուգահեռաբար Zoom հարթակի միջոցով շարունակվում են նաև օնլայն հանդիպումները թե´ ԱԱՊ օղակի, և թե´ հիվանդանոցային հատվածի բուժանձնակազմի հետ՝ այսպիսով հնարավորություն տալով բոլորին պարբերաբար բարձրաձայնելու իրենց հարցերն ու ստանալու դրանց պատասխանները։

Դիտումների քանակ3

Leave a comment