Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը


Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել:


«Այսօր աշխարհում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից:


Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:


Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է։ Ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս այս հրաշալի տոնի առթիվ»,- ասում է Վասիլի Մարագոսը՝ ասմունքելով հատվածներ Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից։



 


«Մայրենի լեզվի միզազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում, հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ»,– ասել է Մարագոսը՝ ասմունքելով Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից հատվածներ։

Դիտումների քանակ2

Leave a comment