«Ես չէի սպասում Մակրոնից»․ Իտալիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը միմյանց են քննադատել (տեսանյութ)

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը միմյանց դեմ քննադատություններով են փոխանակվել։

Վեճը ծագել է Իտալիայի վարչապետի՝ ֆրանսիացի աջակողմյան ակտիվիստ Կվենտին Դերանի մահվան կապակցությամբ ցավակցությունից։  Դերանը, ըստ լուրերի, սպանվել է ծայրահեղ ձախակողմյան կողմնակիցների կողմից: Մեկնաբանելով իրավիճակը՝ Մակրոնը նշել է, որ «թող բոլորը զբաղվեն իրենց գործերով, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զարմացած է այն քաղաքական գործիչներից, ովքեր իրենց ազգայնական են անվանում, դեմ են իրենց գործերին միջամտելուն, բայց «առաջինն են, ովքեր քիթը խոթում են ուրիշների գործերի մեջ»:

Ի պատասխան՝ Մելոնին ասել է, որ իր խոսքերը Ֆրանսիայի ներքին գործերին միջամտություն չեն: «Ես չէի սպասում Մակրոնից այս հայտարարությունն իմ մտքերի վերաբերյալ: Դրանք Ֆրանսիայի մասին չեն, այլ հասարակության մեջ բևեռացման ռիսկերի։ Միջամտությունը այլ հարց է, օրինակ, երբ ընտրված առաջնորդն ասում է, որ մենք կլրտեսենք մեկ այլ երկրի», – ասել է նա «Sky TG24»-ին տված հարցազրույցում:

Տեսանյութն այստեղ

Leave a comment