Երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեցին, որ մարզում օրինախախտ վարորդ չպետք է լինի ու անկախ այդ վարորդի զբաղեցրած դիրքից, վարած ավտոմեքենայի մակնիշից, եթե խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ապա ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցնում են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։
Պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։