Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը


59 տարեկանում մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արմենակ Մելքումյանը։


 


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


 


«Ամեն անգամ կենտրոն այցելելիս, հիացմունքով եմ նկատել և արձանագրել, թե ինչ հոգատարությամբ ու սրտացավությամբ է Արմենակ Մելքումյանը մոտեցել իր աշխատանքին, մասնագիտական կարողություններն անմնացորդ ներդրել:


 


Վշտակցությունս եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, բուժկենտրոնի անձնակազմին»,- գրել է նախարարը:

Դիտումների քանակ1

Leave a comment