«Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ»․ Արսեն Բաբայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հանրային դիսկուրսում մեծ էներգիա է ծախսվում հակառուսական կամ հակաեվրոպական հռետորաբանության վրա։
     Մինչդեռ այդ նույն էներգիայի նույնիսկ մի մասը, եթե ներդրվեր հայկական պետականության ամրապնդման, ինստիտուտների կայացման, ազգային ինքնության և իրավակարգի զարգացման վրա՝ մենք կունենայինք շատ ավելի կայուն և ուժեղ պետություն։
     Արտաքին վեկտորները կարող են փոխվել։
     Պետականությունը՝ ոչ։
     Հայկականությունը պետք է լինի մեր քաղաքական մտածողության առանցքը, ոչ թե հավելյալ բաղադրիչ»։

Leave a comment