«ԲԴԽ-ն հայտարարություն չէր հրապարկում, երբ իշխանականներն էին ցեխ շպրտում դատավորների հասցեին»․ Սոս Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2025թ. սեպտեմբերի 10-ին իշխանության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին ԱԺ-ում հարց տալիս, Վազգեն Ռշտունուն անվանում է «Մարտի 1-ի դակիչ» «պոտենցիալ մարդասպաններին ազատության ուղեգրեր տվող», քննադատում է 18 արդարների գործով աձին չկալանավորելու մասին դատական ակտը, ուղիղ ասում է, որ վերջինիս բարձր վարկանիշը փաստաբանների շրջանում կապված է եղել ընդդիմության կողմից մեծ թվով փաստաբաններ վարձելու հանգամանքի հետ․․․ Մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Արման Եղոյանը, հրապարակում է Ռշտունու լուսանկարը և կրկին ցեխ շպրտում նրա հասցեին, սպառնում ապաքրեականացնել դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու արարքը։
     Եվ ի՞նչ։ Եվ ոչինչ, ԲԴԽ-ն ոչ մի հայտարարություն էլ չի հրապարկում, այն դեպքում, երբ ի տարբերություն փաստաբանների, այդ մարդիկ իրական իշխանության (լծակների) կրողներ են։
     ԲԴԽ ազնվության մասին բոլոր ենթադրությունները թողնում եմ ընթերցողին»։

Leave a comment