Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20260220/ajapnjaki-krakvocneri-depqvov-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-12-andzi-nkatmamb-99067839.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ քննչական կոմիտե, կրակոց, աջափնյակ, քրեական գործ

հհ քննչական կոմիտե, կրակոց, աջափնյակ, քրեական գործ

Բաժանորդագրվել

Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18–ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ դեպքի առթիվ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։

«Քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ։ Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a comment