https://arm.sputniknews.ru/20260220/putinin-u-akh-andamnerin-zekucvel-e-zhnevi-banakcutjunneri-ardjunqneri-masin-99064118.html
Պուտինին ու ԱԽ անդամներին զեկուցվել է Ժնևի բանակցությունների արդյունքների մասին
Պուտինին ու ԱԽ անդամներին զեկուցվել է Ժնևի բանակցությունների արդյունքների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T21:49+0400
2026-02-20T21:49+0400
2026-02-20T21:49+0400
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
բանակցություն
ժնև
անվտանգության խորհուրդ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99061228_0:142:3138:1907_1920x0_80_0_0_ce666424316b849f82fbd00b6ca8f96a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական, ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության ժամանակ դռնփակ ռեժիմով զեկուցել են Ժնևի բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պետության ղեկավարը ռուսական պատվիրակության անդամներին խնդրել է պատմել, թե ինչի շուրջ է հաջողվել պայմանավորվել, և խոսքը փոխանցել է Մեդինսկուն։ Այնուհետև խորհրդակցությունն անցել է դռնփակ ռեժիմի։Ժնևում փետրվարի 17-18-ը կայացել են Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել էր, որ քննարկումները եղել են ծանր, բայց գործնական։ Մեդինսկին նաև ազդարարել էր մոտ ժամանակներս սպասվող նոր հանդիպման մասին։Բանակցային խմբում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Բացի այդ, նա նշել է ընդունող կողմի աշխատանքը՝ մատնանշելով, որ Շվեյցարիան անթերի էր կազմակերպել ռուսական պատվիրակության այցն ու աշխատանքը Ժնևում։
ուկրաինա
ժնև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99061228_204:0:2935:2048_1920x0_80_0_0_01fea311fe1a1e37157a1cf36194b836.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, բանակցություն, ժնև, անվտանգության խորհուրդ, վլադիմիր պուտին
ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, բանակցություն, ժնև, անվտանգության խորհուրդ, վլադիմիր պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական, ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության ժամանակ դռնփակ ռեժիմով զեկուցել են Ժնևի բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Մեդինսկին և Կոստյուկովը, որոնք մասնակցել են Ժնևում կայացած եռակողմ բանակցություններին։
Պետության ղեկավարը ռուսական պատվիրակության անդամներին խնդրել է պատմել, թե ինչի շուրջ է հաջողվել պայմանավորվել, և խոսքը փոխանցել է Մեդինսկուն։ Այնուհետև խորհրդակցությունն անցել է դռնփակ ռեժիմի։
Ժնևում փետրվարի 17-18-ը կայացել են Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել էր, որ քննարկումները եղել են ծանր, բայց գործնական։ Մեդինսկին նաև ազդարարել էր մոտ ժամանակներս սպասվող նոր հանդիպման մասին։
Բանակցային խմբում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Բացի այդ, նա նշել է ընդունող կողմի աշխատանքը՝ մատնանշելով, որ Շվեյցարիան անթերի էր կազմակերպել ռուսական պատվիրակության այցն ու աշխատանքը Ժնևում։