Արտերկրում բնակվող ադրբեջանցի լրագրող, քաղաքացիական իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հարցեր էր ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա կնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, նրանց մեղադրում է իր դեմ հարձակում կազմակերպելու մեջ։ «Մինչ Իլհամ Ալիևը Խաղաղության խորհրդի նիստում խոսում էր խաղաղության մասին, Ժնևի կենտրոնում երկու տղամարդիկ ինձ հետևում էին այնպես,…