«Իմ կայացրած որոշումները ես չեմ մեկնաբանում, եթե նման որոշում է կայացվել, ուրեմն դատարանը նման իրավասություն ունի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր կայացրած որոշմանը, որով հայցի ապահովման միջոց է կիրառել Արման (Գևորգ) Սարոյանի գործով, և վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում, թեև նա հեռացվել է այդ պաշտոնից և կարգալույծ հռչակվել։
Դատավորը նշեց, որ սա աննախադեպ դատական ակտ է։
Անդրադառնալով մեղադրանքներին, որ դատավորն օրենք է խախտել, քանի որ պետությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին, Հովհաննիսյանը նշեց. «Ես վարույթ ընդունելով՝ դատական պաշտպանության իրավունք եմ ապահովել»։