Աջափնյակի կրակոցների գործով  1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի

Հասարակություն

20.02.2026 | 18:23

Երկու օր առաջ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Նրա մասով ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ժամը 16։00-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր հոսպիտալացվել էր, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment