Իրանն ԱՄՆ-ին ասել է` պատրաստ է 10 տարով դադարեցնել միջուկային նյութերի արտադրությունը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260220/irann-amn-in-asel-e-patrast-e-10-tarvov-dadarecnel-mijukajin-njuteri-artadrutjuny-zlm-99055500.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_104:0:1495:1043_1920x0_80_0_0_bffd7bfe00f836240f7cad876fb1fe03.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, դոնալդ թրամփ, միջուկային ծրագիր

ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, դոնալդ թրամփ, միջուկային ծրագիր

Բաժանորդագրվել

Թեհրանը ուրանի հարստացումը համարում է իր իրավունքը՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ին հայտնել է միջուկային նյութերի արտադրությունը 10 տարով դադարեցնելու պատրաստակամության մասին, սակայն հրաժարվել է քննարկել ուրանի հարստացման դադարեցման հարցը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է «New York Times»-ը։

«Իրանը, բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաների խոսքով, հայտարարում է, որ պատրաստ է դադարեցնել միջուկային նյութերի արտադրությունը, հնարավոր է՝ 10 տարով, սակայն չի հրաժարվի այն ամենից, ինչն իր իրավունքն է համարում միջուկային նյութերի հարստացման հարցում»,- ասված է հոդվածում։

Նշվում է, որ Թեհրանը ուրանի հարստացումն իր իրավունքն է համարում՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ԱՄՆ–ն Իրանին չի խնդրել մշտական հիմունքներով հրաժարվել ուրանի հարստացումից։ Նա հավելել էր, որ Թեհրանը ծրագրում է 2-3 օրվա ընթացքում պատրաստել ատոմի հարցով Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնագրի նախագիծը։

Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:

Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։

Leave a comment