Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։


 


Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։


Leave a comment