Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը


Երևանում անցկացվել է «Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը Կովկասում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որը միավորել է Հայաստանի և Վրաստանի ոլորտային պատասխանատուներին ու միջազգային փորձագետներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայր նախարարությունից:


 


Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների փորձը, առկա մարտահրավերները և համագործակցության խորացման հնարավորությունները՝ հատկապես սահմանային վերահսկողության ու տեղեկատվության փոխանակման ուղղություններով։


 


Աշխատաժողովը ներառել է նաև գործնական վարժություններ և խմբային աշխատանքներ՝ ուղղված ապօրինի առևտրի հայտնաբերման ու կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը։


 


Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Fauna & Flora կազմակերպության կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ։


 

Դիտումների քանակ4

Leave a comment