Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ․ Արա Պողոսյան





Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում է նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ: Սա հանրահայտ բանաձև է, և եթե այս բանաձևը կիրառենք Հայաստանի իրականության մեջ, ապա կտեսնենք, թե ինչքանով է Հայաստանն ազատ ու անկախ…

Այն օրը, երբ երկրի բոլոր պաշտոնյաները` ամենավերջին հավաքարարից սկսած մինչև վարչապետ ու նախագահ կդողան դատարանի անուն լսելիս, այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին…»։




դիտվել է 194 անգամ