ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Քաղաքական պատանդառություն է, Ռուբեն Վարդանյանի վճիռը կապ չունի իրականության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Առհասարակ, Բաքվում պահվող պատանդների գործով մենք երբեք չենք քննարկում՝ ինչ սպասելիք կա, մենք պիտի անենք ու անում ենք այն ամենը, ինչ կարող ենք՝ օգտագործելով ամբողջ գործիքակազմը։ Այն հոդվածները, որոնցով մեղադրանքներ են ներկայացվել այդ մարդկանց, կապ չունեն իրականության հետ։ Այդ առումով պիտի հասկանանք, որ սա մեր պետության գործն է, սա մեր ժողովրդի անելիքն է այն առումով, որ պիտի տեր կանգնենք մեր ինքնորոշման իրավունքին։ Ակնկալիք որևէ մեկից չկա, բայց այն, որ մենք չենք դադարելու այդ մասին բարձրաձայնել բոլոր ատյաններում, այստեղ երկրորդ կարծիք չկա»,-ասել է Թանդիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
—00—ՄԱ