Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ 1 անձ ձերբակալվել է

Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Դատախազությունից 24News-ին փոխանցեցին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի(սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով (կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը):

Կառույցից հայտնեցին, որ ձերբակալման որոշում է կայացվել:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ

Leave a comment