Բայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է սառույցի տակ անցել | ՄԱՄՈՒԼ.ամ

Զբոսաշրջիկների խումբ տեղափոխող ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան անցել է Բայկալ լճի սառույցի տակ։ Այն ընթանում էր Խոբոյի հրվանդանով, հայտնել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Ականատեսների վկայությամբ՝ մեկ զբոսաշրջիկի հաջողվել է դուրս գալ մեքենայից։ «Մնացած ուղևորների և վարորդի գտնվելու վայրը պարզվում է։ Նախնական տվյալներով՝ նրանք զոհվել են»,- թելեգրամյան իր էջում գրել է Կոբզևը։

ՔԿ-ն հայտնել է, որ մեքենայի մեջ եղել է ինը մարդ, որոնցից ութը զբոսաշրջիկներ էին Չինաստանից։

Leave a comment