Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում և որ մարզում են ամենացածր աշխատավարձերը

Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում և որ մարզում են ամենացածր աշխատավարձերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 1 229 833 հազար դրամ ու  տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 1 010 668 հազար դրամ:

2025-ի վերջին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 376 հազար 743 դրամ: Տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 468 025 դրամ, կանանցը՝ 290 461: Zarkerak.am-ը այս մասին տեղեկանում է վիճակագրական կոմիտեից: 

Գյուղատնտեսության ոլորտում՝ միջին աշխատավարձը կազմել է 239 հազար 650 դրամ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում 900 498 հազար: Մշակող արդյունաբերության ոլորտում 278 214 հազար դրամ,  էլեկտրականության ոլորտում՝ 470 679 հազար, ջրամատակարարման ոլորտում 356 709 հազար դրամ:

Շինարարության ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 299 149 հազար դրամ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում 258 536 հազար դրամ,  փոխադրումների ոլորտում 417 399  հազար դրամ, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 160 438 հազար դրամ:

Անշարժ գույքի ոլորտում աշխատավարձը միջինում 243 696 հազար դրամ է, գիտական գործունեության ոլորտում 383 768 հազար դրամ: Վարչարարական գործունեության ոլլորտում  263 277 հազար, պետական կառավարման և պաշտպանության  ոլորտում 688 709 հազար,կրթության ոլորտում՝ 237 216 հազար,   առողջապահության ոլորտում 287 713 հազար, մշակույթի ոլորտում 388 835 հազար,  սպասարկման այլ ծառայություններում միջին աշխատավարձը 165 202 հազար դրամ է:

Ամենացածրը վարձատրվում են Գեղարքունիքի մարզում՝ 157 604 հազար դրամ, ամենաբարձրը՝ Սյունիքում՝ 400 599 հազար դրամ, Երևանում միջին աշխատավարձը 374 839 հազար դրամ է:

2025-ի վերջին ամենամեծ պահանջարկը եղել է սպասարկման ծառայությունների, մեծածախ և մանրածախ առևտրի,  արդյունաբերության և շինարարության ոլորտում:

 

 

Leave a comment